211652_close_icon

Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների շնորհիվ առավոտները երևանցիները դիմավորում են մաքուր․ մինչդեռ նրանց աշխատանքը նույնպես վտանգավոր է, ու դրա դիմաց ստանում են չնչին աշխատավարձ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1141 դիտում article-date 22:43 27-11-2025
 «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը՝ աշխատում են, որպեսզի առավոտյան մայրաքաղաքը լինի մաքուր։

Այն, որ աշխարհի ոչ մի պետությունում նման աշխատանք կատարողները այսքան չնչին աշխատավարձ չեն ստանում՝ դա ակնհայտ է։ Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում, սանմաքրման աշխատակիցները ստանում են չնչին աշխատավարձ։

Թող ներեն մեզ՝ իրենց աշխատանքի համար վարձատրվում են գրոշներ, էլ չենք ասում, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ ճանապարհը մաքրելիս վրաերթի են ենթարկվել, որոշ դեպքերում էլ, ցավոք, ողբերգական ավարտով։

Երեկ ողջ գիշեր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները մաքրման աշխատանքներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, անգամ այնպիսի ճանապարհներին, որոնք համարվում են արագընթաց։

Նման աշխատանքների ժամանակ ցանկալի է, որպեսզի տեղում ծառայություն կատարեն նաև պարեկները, ինչը ավելի ապահով կդարձնի նրանց աշխատանքի ընթացքը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր