211652_close_icon
views-count2416 դիտում article-date 20:40 07-04-2021

Թուրքը մեր զինվորին գլխատում է և դրա համար պարգևավճար ստանում, մենք դրա դիմաց նրա ձեռքը պիտի սեղմենք և առևտո՞ւր անենք՝ անարգելով Եռաբլուրը. Անահիտ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Հայ կինը տարբերվում է բոլոր ազգերի կանանցից, մենք մեր տղամարդկանց կողքին ենք թե՛ պատերազմի դաշտում, թե՛ թիկունքում. այս պատերազմը կարող էր և չլինել, եթե հարցը դիվանագիտորեն լուծվեր, սա խայտառակ պատերազմ էր, այն սկզբից մինչև վերջ խաբեություն էր: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը:

«1994-ին թուրքը չոքած և ջախջախված էր, այս անգամ էլ մենք պատրաստ էինք գնալ մինչև վերջ, միայն թե այս խայտառակ կապիտուլյացիան չլիներ։ Սա պատերազմ չէր, բնաջնջում էր, նման պատերազմ չի լինում։ Թուրքերն անգամ մեր զոհված տղաների օրգաններն էին վաճառքի հանում։ Առաջինը բանը, որը պիտի արվեր, օդը փակելն էր, բայց այն բաց էր, մենք «Բայրաքթարի» դեմ ոչինչ չունեինք, թեև մեզ ասում էին՝ ամեն ինչ ունենք։ Ասում են՝ մենք հողեր էինք գրավել, ո՞ւմ հողերն ենք գրավել, մենք ազատագրել էինք այդ հողերը, այնտեղ 4-րդ դարի եկեղեցիներ ունենք»,- ասել է ազատամարտիկը:

Ըստ Մարտիրոսյանի՝ հայը սպիտակի ու սևի չպետք է բաժանվի, չկա Գյումրու կամ Չարդախլուի հայ, չկա ամերիկահայ կամ լիբանանահայ. «Մենք մեր հողի գույնի ենք, մենք արժանապատվություն ունենք, ուժեղ ենք ոչ թե լոկ խոսքերով, այլ գործերով։ Առաջին պատերազմում մենք բռունցք էինք, մեր ոգին շատ ուժեղ էր, նույնիսկ մեր մտքով չէր անցնի, որ առաջ գնալու դեպքում դավադրություն կլինի, մենք վստահել ենք մեր հրամանատարներին, նրանք մեզ համար կյանք էին տալիս։ Ով իր խնդիրը լուծում էր, մարտական ընկերոջն էր օգնում»:
Մանրամասներն՝  այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր