Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ-ի աշխատակիցները՝ տնօրեն Ռոմանոս Սաֆարյանի գլխավորությամբ Շիրակի փողոցից հեռացրին մի քանի տոննա կենցաղային և շինարարական աղբ, մինչդեռ դա պետք է արվեր Շենգավիթի թաղապետարանի կողմից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN․com-ը երեկ՝ հոկտեմբերի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Շիրակի փողոցում դիտահորից թափվող կեղտաջրերի և կուտակված շինարարական և կենցաղային աղբի պատճառով տիրող վիճակի մասին, երբ այդ տարածքը, ըստ բնակիչների, տևական ժամանակ է հակասանիտարական վայր է հիշեցնում, դիտահորից դուրս եկող կեղտաջրերն էլ հասնում են մինչև գերեզմաններ՝ լցվելով շիրմաքարերի վրա։
Դիտահորերից կոյուղաջրերի դադարեցման աշխատանքները պիտի կատարի «Վեոլիա ջուր» ընկերությունը, որտեղից բնակիչներին պատասխանել են, թե «դա մեր գործը չէ, դիմեք Շենգավիթի թաղապետարան»։
Բնակիչները թաղապետարան են դիմել, այնտեղից էլ պատասխանել են, թե «դա մեր գործը չէ, դիմեք «Վեոլիա ջուր»», ու այդ 2 կառույցները կարծես իրար հետ, Նաջարյանի ասած, «պինգ պոնգ խաղան»։
Իսկ աղբը պիտի հեռացնի Շենգավիթի թաղապետարանը, մինչդեռ բնակիչների մոտ կեղծ տեղեկություններ էին տարածվում, թե աղբի հեռացումը պիտի կատարի Երևան քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը, սակայն դա ամբողջությամբ սուտ է։ ԵԱՍՄ-ն աղբարկղեր տեղափոխում է միայն այն վայրերից, որոնք հատկացված են քաղաքապետարանի կողմից։
Ինչպես տեղից հայտնում է Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ-ի աշխատակիցները՝ հիմնարկի տնօրեն Ռոմանոս Սաֆարյանի գլխավորությամբ, բարի կամք դրսևորելով բնակիչների նկատմամբ, գիշերը այդ հատվածում կուտակված մեկուկես բեռնատարից ավելի աղբը հեռացրին, տարածքը ամբողջությամբ մաքրեցին, ինչը որ պետք է աներ Շենգավիթի թաղապետարանը։
Գուցե մաքրելուց հետո խոզի հոգեբանությամբ առաջնորդվող վայ քաղաքացիները նորից տարածքը չաղտոտեն, չլցնեն կենցաղային և շինարարական աղբով, իսկ հետո մեղադրեն Երևանի քաղաքապետարանին ու Շենգավիթի թաղապետարանին, թե աղբը չեն հեռացնում։ Այդ հատվածում աղբ թափելն արգելվում է։
Մնում է «Վեոլիա ջուր»-ն ու Շենգավիթի թաղապետարանը համագործակցեն ու մաքրեն խցանված դիտահորերը, որպեսզի կեղտաջրի հոսքը դադարեցվի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն վերջին 1 ամսում Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ-ի աշխատակիցները՝ տնօրեն Ռ․ Սաֆարյանի գլխավորությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներից հեռացրել են 250-ից ավելի կենցաղային և շինարարական աղբ, մինչդեռ կենցաղաղային աղբն իրենք իրավունք չունեն տեղափոխել, դրանք նախ պետք է քաղաքացիները չթափեն, իսկ թափելու դեպքում վարչական շրջանների ղեկավարները պետք է հայտնաբերեն կատարողներին ենթարկեն վարչական պատասխանատվության ու պարտավորեցնեն աղբը հեռացնել։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի․
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 5/73 հասցեում, ըստ քաղաքացիների, 3 ամիս է՝ տիրում է գարշահոտ, հակասանիտարական վիճակ և կա համաճարակի վտանգ։
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ինչպես տեղից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորում խցանման պատճառով կեղտաջրերը դուրս էին գալիս, հոսում փողոցով մեկ, անգամ լցվում հարևանությամբ գտնվող գերեզմաններ, որին էլ շատ մոտ կարելի էր ասել մոտ երկու բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ էր լցված, ու տարածքում ոչ միայն կեղտաջրերի հոտն էր խեղդում, այլ նաև աղբի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ ասում էին.
«3 ամիս է՝ բարձիթողի վիճակ է։ 3 ամիս է՝ էլ թաղապետարան ենք զանգում, էլ «Վեոլիա ջուր», մեկը մեկի ջեբն է գցում, ու մինչև այդ երկու կառույցներն իրար հետ մենամարտում են, թե ով պետք է վերացնի այս հակասանիտարական վիճակը, հոտն օր օրի ավելի է սաստկանում, իսկ ժամը 6-ից հետո և շաբաթ-կիրակի օրերին կեղտաջրի դեմը չես կարող առնել։ Էնքան վարար է հոսում, որ երևի «Տիտանիկ»-ն էլ չկարողանա էստեղով անցնել։
Մեռանք դիմելով էդ երկու կառույցներին։ 1-2 անգամ էլ քաղաքապետարան ենք տեղեկացրել, բայց էնտեղից էլ ոչ մի դրական լուծում չենք ստացել։ Հիմա ի՞նչ անենք, դիմենք կտրուկ միջոցների, բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներով փակենք ճանապարհը, որ նոր Շենգավիթի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» հասկանա՞ն, որ խնդիրն օր առաջ պետք է լուծվի»։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ թաղապետարանը քաղաքացիներին հայտնել է, որ աղբի տեղափոխումն իրենց գործը չէ, դա պետք է անեմ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը, մինչդեռ ԵԱՍՄ-ն այստեղ աղբը տեղափոխելու իրավասություն չունի, եթե ունենար, ինչպես շատ տեղերում, որտեղ իրենց իրավասության մեջ է մտնում, կտեղադրեին աղբամաններ, բայց այս դեպքում խնդիրը պետք է լուծի Շենգավիթի թաղապետարանը։ Էնպես որ թաղապետարանը լավ կանի իր չարած գործը չվերագրի ԵԱՍՄ-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։