211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ մուտք են գործել Գայի պողոտայում գործող հագուստի խանութ և գողացել տարբեր տեսակի հագուստներ․ վնասի չափը մոտ 1 մլն դրամ է

views-count850 դիտում article-date 09:53 05-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գայի պողոտա 19/25 հասցեում գործող հագուստի խանութից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 49-ամյա Ժաննա Խ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 27-ին ժամը 21։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 10։40-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել նշված հասցեում գործող հագուստի խանութ և գողացել տարբեր հագուստներ՝ պատճառելով 1 մլն դրամի նյութական վնաս։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժող Ժաննա Խ․-ն «Տղամարդու հագուստ» ԱՁ-ի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր