Վայոց Ձորի մարզի «ՋՕԸ» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանից գողացել են տարբեր երկարության և հաստության այլումինե մալուխներ, հոսանքի անջատիչներ․ վնասի չափը մոտ 5 մլն դրամ է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի «ՋՕԸ» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայաններից մեկից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Անտոն Անտոնյանի և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ։
Մարզի քրեական և Եղեգնաձորի համայնքային ոստիկաններին Վայոց Ձորի մարզի «ՋՕԸ» ՓԲԸ-ի Ելփին բնակավայրի տեղամասի պետ, Վայոց ձորի մարզի բնակիչ 62-ամյա Գևորգ Ա․-ն հայտնել է, որ մարտի 17-ի՝ ժամը 16։00-ից մինչև մարտի 21-ի ժամը 15։00-ն, Ելփին բնակավայրի «Հին շեն» հանդամասում գտնվող Վայոց Ձորի մարզի «ՋՕԸ» ՓԲԸ-ին պատկանող Ելփինի տեղամասի պոմպակայանի շինության ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել ներս և գողացել էլեկտրական տրանսֆորմատորի փաթույթներ, յուղ, տարբեր երկարության և հաստության այլումինե մալուխներ, հոսանքի անջատիչներ և այլ առարկաներ, որի արդյունքում ընկերությանը նախնական պատճառվել է 5 մլն դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։