211652_close_icon

Երևանի քաղաքապետարանը որքան էլ փորձում է ավելացնել կանաչ գոտոիներն ու գեղեցկացնել մայրաքաղաքը, որոշ ստահակներ ոչ միայն կոտրում, այլև գողանում են ծառերն ու բույսերը

views-count2140 դիտում article-date 11:50 24-10-2025
Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը և վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ՝ տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ մայրաքաղաքում ստեղծում են կանաչ գոտիներ, կատարում են ծառերի և ծաղիկների տնկման աշխատանքներ, ինչի արդյունքում այդ հատվածները քաղաքացիների կողմից մեծ ոգևորությամբ են ընդունվում, սակայն ցավոք, լինում են դեպքեր, երբ ստահակը կամ ստահակնները չեն գնահատում կատարված աշխատանքը, միտումնավոր ոչ միայն կոտրում, այլ նաև գողանում են Երևանի քաղաքապետարանի կողմից տնկված ծառերն ու բույսերը: 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին տեղեկություն է ստացվել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, որով ոստիկանությանը հայտնել են, որ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սասունցի Դավիթ կայանամերձ հրապարակից գողություն են կատարել և վնասել պետական գույքը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ ժամանակահատվածում անհայտ անձինք գողացել են կայանամերձ հրապարակում տնկված 18 հատ իլենի, 7 հատ գաճաճ վարդ, 13 հատ մշտադալար տոսախ, իսկ Էրեբունի փողոցի 31 հասցեի մոտից գողացել են թվով 25 հատ ռեմոնտանտ վարդ, իսկ 30-ը՝ կոտրել: 

Դեպքի փաստով ոստիկանության էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով  «պետական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր