Մինչ արտակարգ դրության պայմաններում. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թիմը Երևանում ավելացնում է կանաչ տարածքները, ինչ-որ ստահակներ գողացել են նոր տնկված ծառերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այս տարվա հունվարին Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որի ղեկավար կազմն ու անդամները կարճ ժամանակում իրենց գործով ապացուցեցին, որ հավաքված թիմի անդամները տիրապետում են իրենց աշխատանքին  և, որ ամենակարևորն է,  սիրում են Երևանն ու երևանցիներին:
Դրա վառ ապացույցը  3 ամիսներին կատարված հսկայածավալ աշխատանքներն են մայրաքաղաքի  ոչ միայն կենտրոնում, այլ նաև ծայրամասերում: 
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում նույնիսկ ողջ թիմի անդամներով առավոտից մինչև երեկո ծաղկացնում են Երևանը, չոր հատվածները բերում նախկին տեսքին,  տնկում տարբեր տեսակի ծաղիկներ ու ծառեր, ինչի շնորհիվ Երևանը շնչում է  Մեծն Շիրազի  «Գարնանամուտ»  հայտնի բանաստեղծության տողերով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, մինչ այս օրերին՝ արտակարգ դրության պայմաններում,  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանք ու եռանդ չխնայելով, փորձում է ավելացնել Երևանում  երբեմնի կանաչապատ տարածքները,  «ներարկիչով ուղեղները հանած» ինչ- որ վանդալներ ոչնչացնում են տնկիները: Կիպարիսների և թույաների գողությանը հաջորդել է սոճիներինը: 
Օրեր առաջ կրկին ստահակները վնաս են հասցրել Երևանի կանաչապատ տարածքներին: 
Այն, որ բնությունը կարող է վրեժխնդիր լինել մարդուց՝ իրեն հասցրած աններելի վնասների համար, ցավոք, բոլորը չէ, որ գիտակցում են, կան դատարկագլուղներ, ովքեր նույնիսկ չեն արժևորում  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թիմի կատարած ազգանվեր բարի գործը:
Օրեր առաջ  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն առավոտյան նկատել են, որ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են նոր տնկված  6 թանկարժեք սոճիներից 3-ը: 
Ոմանք՝ ասես հուդա լինեն, հուդայի հոգեբանությամբ ծառերին  ապօրինի տիրանալու գայթակղությանը մեկ օր էլ  չեն դիմացել:
 
Նշենք, որ ասեղնատերևավոր տեսակները տեղափոխման առանձնահատուկ եղանակներ ունեն, ինչը գողացողը չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին:
   [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է,  որ ոստիկանությունը կհայտնաբերի ծառերի գողին կամ գողերին,  ինչը դաս կլինի, որեպսզի նման դեպքեր չկրկնվեն:
Ու լավ կլինի, որպեսզի   գողին կամ գողերին հրապարակայնորեն ներկայացնեն հանրությանը, կամ   դրանց ներկայացնեն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով մի «Կարգին սկետչ» կնկարի բնության նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերողների մասին: Ձեռի հետ էլ չի զլանա, երախտիքի խոսք կուղղի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ողջ անձնակազմին:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
                                            
                    
                                            
                        
            

