19201 դիտում
22:06 27-08-2024
Արզումանյան փողոցի բնակիչներն անհանգստանում են. «Վարչապետն ասում էր ավելանալու են կանաչ գոտիները, իսկ քաղաքապետարանը 40 տարվա ստեղծած կանաչ գոտին պատրաստվում է հողին հավասարեցնել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 4-րդ և 6-րդ շենքերի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ Երևանի քաղաքապետարանից և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարից։
Բնակիչները դեռ խորհրդային տարիներից իրենց բակում, որը մինչ այդ եղել է քարքարոտ ամայի տեղ, որտեղ անպակաս են եղել օձերն ու կարիճները, բնակիչներով միացել, տարածքը բարեկարգել են, ծառեր են տնկել ու խորհրդային տարիներից մինչ օրս խնամում են իրենց ստեղծածը։
Սակայն արդեն տևական ժամանակ է՝ բնակչները սթրես են տանում և ուզում են հասկանալ, թե ինչու է Երեւանի քաղաքապետարանը որոշել, որ կանաչ տարածքը, որը օդ ու ջրի նման պետք է Երևանին, քանդել՝ տեղն ինչ-որ խաղահրապարակ ստեղծելու համար։
Երեկ՝ օգոստոսի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Մենք հավատացել ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ անցկացված ավագանու նիստին նրա կողմից արված հայտարարությանը և նախընտրական քարոզարշավի ժամանակ նրանց կարգախոսին, այն է՝ «Ասե՛ք, կանե՛նք»:
Հիմա մենք տեղեկացել ենք, որ որոշել են, որ այս կանաչ գոտին պետք է վերանա, փոխարենը իբրև խաղահրապարակ են սարքելու։ Մի քանի անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարանին, որպեսզի ընդառաջեն մեր խնդրանքին և կանաչ գոտին հողին չհավասարեցնեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մինչև 2050 թվականը Հայաստանում ավելանալու են կանաչ գոտիները, ծառեր են, որ տնկելու են։ Եթե այդպես է, ապա այս հաստաբուն ծառերը, նրանց կողքին տնկված նոր շիվերը ինչո՞ւ է քաղաքապետարանը որոշել ոչնչացնել։ Հիմա մենք ո՞նց հավատանք ձեր խոսքին, որ ասում են՝ «ասե՛ք, կանե՛նք»։
Այս պահին մեզ անհանգստացնում է այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է առանց նախազգուշացման մոտակա օրերին գան ու այս ամենը վերացնեն։ Քաղաքակիրթ երկրում եթե բնակիչները ամայի տարածքը վերածեցին նման գոտու, իշխանությունը կխրախուսեր, իսկ մեզ մոտ կարծես հակառակ պատկերն է տիրում։ Կանաչ գոտին ալերգիա է առաջացնում որոշ իշխանավորների մոտ ու նրանց համար տարբերություն չկա ծառերը 30, 20, 40,թե 1 ամիս առաջ են տնկվել։
Ուզում ենք մեր ձայնը հասնի մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու վստահ ենք՝ հետևություններ կանի, թե ինչն է պատճառը, որ քաղաքային իշխանությունները որոշել են այսօր Երևանին օդի ու ջրի նման թթվածին տվող ծառերը հիմնովին վերացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5506 դիտում
16:35 11-05-2018
Իրանում սպառնացել են «հողին հավասարեցնել» Թել Ավիվը