Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այցեր է կատարել Արագածոտնի մարզի շինարարական հրապարակներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներ։
Շրջայցին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, ինչպես նաև կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Թալինի բժշկական կենտրոնի ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքները շարունակում են լինել կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում։
Այս անգամ դիտարկվել է նախորդ այցի ժամանակ արձանագրված որոշ թերությունների վերացման ընթացքը, և արձանագրվել բարեկարգման աշխատանքներում շտկումներ կատարելու անհրաժեշտությունը։ Տրվել են հանձնարարականներ՝ քննարկված հարցերը սեղմ ժամկետում կարգավորելու և ծրագիրն ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ։ Շրջայցը շարունակվել է Ներքին Սասնաշենի դպրոցում, որի շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպերով։ Նախագծողի հետ քննարկվել են կառուցվող շենքի ճակատային հատվածում առաջարկվող լուծումները։ Տրվել են հանձնարարականներ՝ բարեկարգման աշխատանքներում որոշ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Ըստ աղբյուրի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ինչպես պլանավորված, այնպես էլ չնախատեսված շրջայցերը շարունակական են լինելու՝ հավաստիանալու համար, որ շինարարական ծրագրերն իրականացվում են որակի սահմանված նշաձողին համապատասխան։