Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի շինհրապարակներում
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։
Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, ինչպես նաև կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Ագարակավանի և Նոր Ամանոսի կրթահամալիրների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին։
Արդեն իրականացվել են հիմքերի կառուցման աշխատանքները, զուգահեռաբար ընթանում են արևային ֆոտովոլտային կայանի, հենապատի կառուցման, ջրամեկուսացման և բարեկարգման աշխատանքները։
Կոմիտեի ղեկավարն արձանագրել է, որ շինարարությունն ընթանում է բնականոն հունով, անգամ` առաջանցիկ տեմպով։ Նա հանձնարարել է հետևողական լինել ծրագիրը բարձր որակով և ժամանակացույցի համաձայն իրագործելու հարցում։
Հաջորդ կանգառը եղել է Աշտարակի բժշկական կենտրոնում։ Ավարտական փուլում են պոլիկլինիկայի և դիահերձարանի մասնաշենքերի շինարարական և բարեկարգման աշխատանքները։ Տեղադրվում են անհրաժեշտ գույքը և սարքավորումները։