Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անակնկալ այց է կատարել Արագածոտնի մարզի շինարարական հրապարակներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն անակնկալ այց է կատարել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներ։ Առաջին կանգառը Ներքին Սասնաշեն գյուղում էր, որտեղ կառուցվել է 4 մասնաշենքից բաղկացած նոր դպրոց։ Շինարարությունն ավարտված է, ընթանում են տարածքի ասֆալտապատման աշխատանքները։ Գույքի տեղադրումից հետո 288 երեխայի համար նախատեսված դպրոցը պատրաստ կլինի շահագործման։
Կոմիտեի նախագահը դիտարկել է նաև Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ բնակավայրի դպրոցի նորոգման ծրագրի ընթացքը։ Շենքի ներքին հարդարման և խաղադաշտի կառուցման աշխատանքներն ավարտված են, ընթանում են բարեկարգման աշխատանքները։
Հաջորդիվ Եղիազար Վարդանյանը հետևել է Ագարակավանի կրթահամալիրի կառուցման ծրագրի ընթացքին։ Իրականացվում են շենքի ներքին և արտաքին հարդարման ու տարածքի բարեկարգման աշխատանքները։
Այցի շրջանակում դիտարկվել է նաև Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի նորոգման ծրագրի ընթացքը։ Ներքին հարդարման աշխատանքները հիմնականում ավարտված են, կառուցված է նաև մարզադաշտը, իրականացվում է մարզադահլիճի վինիլային հատակը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շինարարների և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է կատարված ու սպասվող աշխատանքները և հանձնարարել հետևողական լինել մինչև ծրագրերի ամբողջական ավարտը։
Քաղաքաշինության կոմիտե