Հաղթանակ զբոսայգում մուտքի մոտ պատին Արցախի հերոսի գունազարդ նկարի առջև ամիսներ շարունակ կայանված է մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենա․ այցելուները նկարի մոտ միշտ ծաղիկներ են խոնարհել․ հիմա չեն կարողանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամիսներ առաջ Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական էր տվել, որ թե Երևանի քաղաքապետարանը, թե մարզպետարանները, թե քաղաքապետերը պետք է օր առաջ փողոցներից հեռացնեն մետաղե ջարդոնի վերածված ցանկացած տրանսպորտային միջոց, որովհետև պավորություն է ստեղծվել, որ մարդիկ իրենց ավտոմեքենաները ամիսներով, նույնիսկ տարիներով կայանում են որտեղ պատահի։
Երևանի Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի դիմացի աջակողմյան հատվածում, ի նշան երախտագիտության պատին կտեսնեք Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի գունազարդ նկարը։
Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Հաղթանակ զբոսայգու այցելուները այդ նկարի մոտ ծաղիկներ են խոնարհել, ապա նկարվել։
Արդեն մի քանի ամիս է, ինչ ինչ-որ մեկը նկարի դիմացի հատվածը, չգիտես ինչու, օգտագործում է որպես «ստայանկա»․ առանց համարանիշների, մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան կայանել է նկարի առաջ, ինչը հազարավոր քաղաքացիների զայրույթ է առաջացրել։
Մարդիկ խնդրում են, որպեսզի Հաղթանակ զբոսայգու տնօրենությունը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը ցուցաբերեն հետևողականություն, որպեսզի օր առաջ այդ ավտոմեքենան հեռացվի և հերոսի նկարը տեսանելի լինի։
Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանն էլ կարող է այդ հատվածում փոքր արգելաձողեր տեղադրել, որպեսզի այլևս հերոսի նկարի առջևի հատվածը չօգտագործվի որպես ավտոկայանատեղի։
Ինպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամները իրենց գործով ապացուցեցին մեծն Չարենցի հայտնի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 15-ին, նշվում էր հերոս Ա. Հովհաննիսյանի երկնային ծնունդը և Երևանի Վարշավյան փողոցի 15 հասցեում բացվեց նրա անունը կրող տուն-թանգարանը, որտեղ այսօր արդեն այցելուների հոսքը չի դադարում:
Չնայած բազում խոչընդոտներին ու չարակամ, փոքրոգի, մի խումբ նախանձ մարդկանց, Հովհաննիսյանների ընտանիքը հաղթահարեց ու պատվով կատարեց այդ սուրբ գործը՝ իրենց համառության և միասնականության շնորհիվ:
Բացմանը ներկա էին մեծ թվով քաղաքացիներ, հյուրեր, հերոսի հրամանատարը, հերոսի պատմական լուսանկարի հեղինակը, քաղաքական ու մշակութային գործիչներ:
Տուն-թանգարանը դեռ կառուցման ընթացքում արդեն շատերի համար դարձել էր սրբության սրբոց:
Այն գործելու է երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի ուրբաթ և շաբաթ օրերին՝ ժամը 11:00-18:00-ն, իսկ երկուշաբթի և կիրակի փակ է լինելու:
Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։
2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։
2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով: Արժանացել է սև ու կարմիր գոտիների։
2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։
2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։
2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։
2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։
Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է Հայ-ադրբեջանական պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Որդու մահից հետո հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, իր անձնական մեքենան նվիրել է Հայոց բանակին:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։