Հաղթանակ զբոսայգու պատին Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարի առջև կայանված, չշահագործվող ավտոմեքենան վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի արագ արձագանքման շնորհիվ վերացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Ազատության պողոտայում Հաղթանակ զբոսայգու մուտքի աջակողմյան հատվածում պատին նկարված, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի գունազարդ նկարի առջև կայանված, չշահաոգրծվող ավտոմեքենայի մասին:
Ներկայացրել էինք հազարավոր քաղաքացիների խնդրանք-պահանջը, որպեսզի նշված ավտոմեքենան նկարի առջևից հեռացվի, քանի որ նկարի առջև մարդիկ հաճախ ծաղիկներ են խոնարհում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի արագ արձագանքման շնորհիվ ավտոմեքենան հեռացվել է նկարի առջևից և առաջիկայում այնտեղ տեղադրվել է արգելող շղթա, որպեսզի վարորդները, գոնե նկարի առջև ավտոմեքենա չկայանեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ամիսներ առաջ Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական էր տվել, որ թե Երևանի քաղաքապետարանը, թե մարզպետարանները, թե քաղաքապետերը պետք է օր առաջ փողոցներից հեռացնեն մետաղե ջարդոնի վերածված ցանկացած տրանսպորտային միջոց, որովհետև պավորություն է ստեղծվել, որ մարդիկ իրենց ավտոմեքենաները ամիսներով, նույնիսկ տարիներով կայանում են որտեղ պատահի։
Երևանի Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի դիմացի աջակողմյան հատվածում, ի նշան երախտագիտության պատին կտեսնեք Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի գունազարդ նկարը։
Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Հաղթանակ զբոսայգու այցելուները այդ նկարի մոտ ծաղիկներ են խոնարհել, ապա նկարվել։
Մի քանի ամիս էր, ինչ ինչ-որ մեկը նկարի դիմացի հատվածը, չգիտես ինչու, օգտագործում էր որպես «ստայանկա»․ առանց համարանիշների, մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան կայանել էր նկարի առաջ, ինչը հազարավոր քաղաքացիների զայրույթն էր առաջացրել։
Մարդիկ խնդրում էին, որպեսզի Հաղթանակ զբոսայգու տնօրենությունը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը ցուցաբերեն հետևողականություն, որպեսզի օր առաջ այդ ավտոմեքենան հեռացվի և հերոսի նկարը տեսանելի լինի։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի