211652_close_icon
views-count61554 դիտում article-date 13:41 07-01-2022

Գյումրեցիներն ասում են. մեր Մարտունի բարի գործի շնորհիվ, հին թաղերի Ավզնոցում բարեկարգված՝ Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված պուրակը միշտ մարդաշատ է. այցելուները խնկարկում ու ծաղիկներ են խոնարհում հերոսների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անցյալ տարի Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ու նրա ընկերների նախաձեռնությամբ 1993 թվականին Ավզնոց թաղամասում տեղադրված հուշարձանը՝ ի հիշատակ 1988թ. երկրաշարժի զոհերի, որը գտնվում էր անբարեկարգ վիճակում, տարածքի հետ ամբողջությամբ բարեկարգվեց, հիմնովին վերանորոգվեց:
 
Մեկ ամիս շարունակ Մ. Գրիգորյանն ու Հովհաննես Գևորգյանը՝ իրենց ընկերներով բարեկարգեցին և պատին էլ փակցվեցին Արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմներում նահատակված ու լեգենդ դարձած մի քանի գյումրեցիների լուսանկարներ, ովքեր բնակվում էին Ավզնոց թաղամասում:
 
Այսօր արդեն այն գյումրեցիների համար վերածվել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված պուրակի: Գրեթե ամեն օր մարդիկ այցելում են նշված վայր, խնկարկում, ծաղիկներ խոնարհում:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն մի քանի օր է, Գյումրիում հիմնական խոսակցությունների թեման էր դարձել «մեր Մարտունը», «մեր Մարտուն էս արեց», «մեր Մարտունի նախաձեռնությամբ» և այլն։ 

Պատճառը Գյումրիում բնակվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հերթական նախաձեռնությունն էր, որը գալիս է ապացուցելու, որ եթե գնահատում ես հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոս զինվորին, արժևորում ես հերոսածին մայրերին, ուրեմն դու առաջնորդվում ես մեծն Սևակի մարդ կոչվելու սկզբունքով։ Այդ մասին ասում էին SHAMSHYAN.com դիմած մեծ թվով գյումրեցիներ։

1993 թվականի Ավզնոց թաղամասում տեղադրվել էր հուշարձան՝ ի հիշատակ 88-ի երկրաշարժի զոհերի։ Հիմա արդեն այն այլ խորհուրդ է ստացել. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մ. Գրիգորյանի նախաձեռնությամբ այդ հուշարձանի ողջ տարածքը, որը դարձել էր անբարեկարգ մի անկյուն, հիմնովին վերանորոգվել է։

1 ամիս շարունակ 24-ժամյա ռեժիմով թաղամասի բնակիչները՝ ահել ու ջահել, մեր ու մանուկ, Մ. Գրիգորյանի և Հովհաննես Գևորգյանի գլխավորությամբ բարեկարգել ու տեսքի էին բերել հիշատակի այդ վայրը։ Այն վերածվել է արցախյան պատերազմի հերոսներին նվիրված պուրակի։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր