211652_close_icon

Օտարված մանկապարտեզների բակերում շքեղ առանձնատներ են կառուցվել. Արմեն Գալջյան

views-count667 դիտում article-date 17:01 30-09-2025
Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու Քննող հանձնաժողովի հերթական նիստը:

«Նիստի ընթացքում արձանագրվեց՝

1. Եթե նախկինում հայտարարվել էր շուրջ 40 օտարված մանկապարտեզի մասին, ապա հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում դրանց թիվը հասել է շուրջ 100-ի։
2. Օտարված մանկապարտեզների բազմաթիվ բակային հատվածներում կառուցվել են պարսպապատ շքեղ առանձնատներ:
3. Նոր-Նորք վարչական շրջանի մանկապարտեզների տարածքները կասկածելի ցածր արժեքներով վարձակալության են տրվել, ՀՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ կուսակցություններին մասնավորապես 2006-2007 թվականներին:
4. Երևանի քաղաքապետարանի ենթակայության գործող մարզադպրոցին պատկանող թենիսի 2 կորտերը՝ հյուրանոցային մեծ համալիր շոգեբաղնիք և մեծ բակային տարածքը, որոնք գտնվել են Հրազդանի կիրճում, (այժմ «Օրանժ» ակումբ) օտարվել է 2004 թվականին ընդամենը 20-25.000 ԱՄՆ դոլարով:

Ուսումնասիրությունները շարունակվում են...»։

Նմանատիպ նյութեր