1102 դիտում
17:34 12-03-2024
Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
Նախորդ մեր ներկայացրած նախագծի համեմատ ավելի ցածր սակագներ ենք առաջարկել, բայց ընդդիմության առաջարկը տանելու է տնտեսական կոլլապսի: Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տրանսպորտի սակագների բարձրացման հարցին՝ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Անդրադառնալով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դիտարկումներին այն մասին, որ նրա օրոք միասնական տոմսային համակարգը պատրաստ էր, նույնիսկ մրցույթը հաղթած ընկերություն կար, ինչը չեղարկեցին իրեն հեռացնելուց հետո ու քաղաքացիները երկու տարի կորցրին, Գալջյանը նշեց.
«Երկու տարի չեն կորցրել, որովհետեւ եթե դու չես բերել պատշաճ քանակի ավտոբուսներ, չէիր կարող գազելների վրա միասնական տոմսային համակարգ ներդնել:
Կոռուպցիայից, որ խոսում եք, կոռուպցիոն ռիսկեր այսօր կան, եթե չկա տոմսային միասնական համակարգ, մարդը վճարում է 100 դրամ, վարորդը վերցնում է, ու դա չի գալիս քաղաքային բյուջե, էդ է կոռուպցիան, իսկ մենք միասնական տոմսային համակարգի ներդրմամբ, այդ կոռուպցիան զրոյի ենք հասցնում:
Ընդունում ենք այսօր, բայց նախապատրաստվում ենք դրան, ուժի մեջ է մտնելու աշնանը, երբ կունենանք 171 նոր ավտոբուս, որոնք խնդիրների էական մասը կլուծեն»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1072 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3226 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1231 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան