211652_close_icon

Ինդոնեզիայի ափին 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

views-count472 դիտում article-date 20:36 14-09-2025
Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է  Ինդոնեզիայի Օդերևութաբանության, Կլիմատոլոգիայի և Երկրաբանության ազգային գրասենյակը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենկուլու քաղաքից 176 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 300,000 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 67 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, և ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Նմանատիպ նյութեր