Ինդոնեզիայի ափերին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 5.5 մագնիտուդ ուժգնությամ երկրաշարժ է այսօր առավոտյան տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերին: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 11:50-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խալմախերա կղզու Տոբելո քաղաքից 112 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 88.8 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգի մասին ևս չի հաղորդվում: