Ինդոնեզիայի արևելքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի արևելյան հատվածում քիչ առաջ տեղի է ունեցել 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ինդոնեզիայի օդերևութաբանական, կլիմայական ու երկրաբանական ազգային վարչությանը:
Ցունամիի վտանգ չկա: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մոլուկկի նահանգի Տուալ քաղաքից 175 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնը՝ 106 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշենք, որ յուրաքանչյուր տարի սեյսմոլոգները Ինդոնեզիայի տարածքում արձանագրում են 6-7 հազար ցնցում, որոնք գերազանցում են 7 մագնիտուդը: