Թուրքիայի հարավ-արևմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
                        Այսօր՝ օգոստոսի 1-ին՝  վաղ առավոտյան, Թուրքիայի հարավ-արևմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC-ը. հղում անելով  երկրի արտակարգ իրավիճակների գործակալությանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով առավոտյան 7,31-ին: Օջախը գտնվել է 14,85 կմ խորության վրա:
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել: