211652_close_icon
views-count1174 դիտում article-date 21:05 09-09-2025

«Ես ձերբակալված չեմ, եթե ձերբակալված լինեի, ձեր հետ հեռախոսով չէի խոսի»․ Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց տնօրեն

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից ArmeniaSputnik-ին հայտնել էին, թե ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը։

Տնօրենը, ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրեն վստահված գույքը հափշտակելու մեղադրանքներով:

Aravot.am-ը կապ հաստատեց «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սարգսյանի հետ, ով հայտնեց, որ ինքը ձերբակալված չէ։ Ձերբակալված չէ նաև դպրոցի որևէ մարզիչ։ Հովհաննես Սարգսյանը նաև ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հերքելով տարածված տեղեկատվությունը․ «Հարգելի ընկերներ, լուրեր են տարածվում, իբր ինձ ձերբակալել են պաշտոնս չարաշահելու համար, վստահեցնում եմ նման բան չկա, կեղծ լուրեր են»։

Նմանատիպ նյութեր