211652_close_icon
views-count1421 դիտում article-date 16:18 29-01-2016

Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի Լյուդվիգ Մնացականյանի անունով

Գործադիրի որոշմամբ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի նույն մարզադպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ առաջնության 3-րդ մրցանակակիր, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ առաջնության բազմակի հաղթող (17 տարի անընդմեջ) Լյուդվիգ Գինոսի Մնացականյանի անունով: Կարևորվել է վաստակաշատ մարզիչ-մանկավարժի ներդրած մեծ ավանդը մարզաձևի զարգացման և մասսայականացման, ինչպես նաև Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկների կրթության և դաստիարակության գործում: Հիմք ընդունելով 2013 թվականի հունիսի 19-ի ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև կնքված կրթական համագործակցության հուշագրի դրույթները՝ կառավարությունը որոշել է թույլատրել Երևանի թիվ 119 ավագ դպրոցին 2016-2017 ուսումնական տարվանից կատարելու 5-9-րդ դասարանների ընդունելություն՝ ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման նպատակով կազմավորելով առավելագույնը երկու դասարան: Թիվ 119 ավագ դպրոցն ունի շենքային բավարար պայմաններ, ուսումնամեթոդական հագեցվածություն, ինչպես նաև մանկավարժական համապատասխան կադրեր:

Նմանատիպ նյութեր