211652_close_icon

Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև

views-count262 դիտում article-date 12:36 25-08-2025
Ուկրաինան, որը երեք տարուց ավելի է՝ դիմակայում է Ռուսաստանի ռազմական ներխուժմանը, կկարողանա շարունակել հույսը դնել Գերմանիայի վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի փոխկվարչապետ և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին, չնախատեսված այցով Կիև ժամանելուց հետո։ Այս մասին հայտնում է DW լրատվական գործակալությունը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըչպետք է պատրանքներ ունենա, որ մեր աջակցությունն Ուկրաինային կարող է թուլանալ: Բեռլինը մնում է Ուկրաինայի երկրորդ ամենամեծ աջակիցը աշխարհում և ամենամեծը Եվրոպայում», - հավելել է նա:

«Երեքուկես տարի շարունակ «անհավանական տառապանքներ, մահ և ավերածություններ են տիրել Ուկրաինայում», - նշել է Լարս Քլինգբեյլը՝ ընդգծելով, որ երկիրն այս ամբողջ ընթացքում «քաջաբար և վճռականորեն» դիմադրել է հարձակումներին։

«Ոչ ոք խաղաղության այնքան չի ձգտում, որքան ուկրաինացիները»,-նշել է Գերմանիայի փոխկանցլերը՝ հավելելով, որ խաղաղության բանակցությունները «չեն կարող վարվել ուկրաինացի ժողովրդի հաշվին»։

Նմանատիպ նյութեր