Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով Կիև է ժամանել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ համոզելու Ուկրաինային Գերմանիայի շարունակական աջակցության հարցում և նախապատրաստելու Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ Բեռլինի կոնֆերանսը:
Նա Կիև է ժամանել այցով, որի մասին նախապես չի հայտարարվել անվտանգության նկատառումներով, նշում է tagesschau-ն։
Ինչպես նշել է Գերմանիայի ԱԳՆ-ն, «ԱԳ նախարարի այցի նպատակն է ուկրաինացի գործընկերներին հավաստիացնել, որ թեկուզ մարտական գոտիներում իրավիճակի սրման պայմաններում Գերմանիան և Եվրոպան կշարունակեն ամուր կանգնել Ուկրաինայի կողքին և չեն հրաժարվի իրենց աջակցությունից»: