Թեհրան է ժամանել Գերմանիայի փոխկանցլերը՝ 60 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ
Թեհրանում այսօր մեկնարկում են Գերմանիայի փոխկանցլեր, այդ երկրի էներգետիկայի և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիլեի և Իրանի նավթի նախարար Բիժան Նամդարի միջև բանակցությունները: Հիմնական թեման ծավալվելու է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների վերականգնման շուրջ:
Գաբրիելը Թեհրան է ժամանել երեկ երեկոյան: Նրան ուղկեցում է գերամանական 10 խոշորագույն ընկերությունների 60 ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը:
Գերմանական կողմը հանդիպումներ կանցկացնի Իրանի մասնավոր ու պետական սեկտորների ներկայացուցիչների, ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, էներգետիկայի և արդյունաբերության նախարարի, առևտրի նախարարի, ինչպես նաև Իրանի առևտրաարդյունաբերության պալատի ներկայացուցիչների հետ:
Գերմանիայի փոխկանցլերն առաջին բարձրաստիճան արևմտյան պաշտոնյան է, ով Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքից հետո այցելել է Իրան: