211652_close_icon

Իսրայելի ուժերը օդային հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաքին․ կան զոհեր և վիրավորներ

views-count625 դիտում article-date 22:18 24-08-2025
Իսրայելի ուժերը կիրակի օրը օդային հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ հինգը՝ վիրավորվել, հաղորդում է Middle East Eye-ը։

Իսրայելը հայտարարել է, որ հարվածները հասցվել են ռազմական համալիրին, որտեղ գտնվում է նախագահական պալատը, հրթիռային բազաներին, նավթային կայաններին և էլեկտրակայաններին։

Եմենյան Al-Masirah հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսրայելը հարվածել է նավթային ընկերության օբյեկտին Սանայի 60-րդ փողոցում, ինչպես նաև «Հազիզ» էլեկտրակայանին, որը գտնվում է քաղաքի հարավում։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ սա առաջին դեպքն է, երբ հութիները նման հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր