211652_close_icon

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին

views-count541 դիտում article-date 22:15 10-09-2025
Իսրայելի պաշտպանության բանակը օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում և Ալ-Ջաուֆ նահանգում գտնվող հութիների օբյեկտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել հութիների ռազմական թիրախներին, այդ թվում՝ զինյալների ռազմական ճամբարներին, հասարակայնության հետ կապերի ռազմական շտաբին և վառելիքի պահեստին։ Դա եղել է հութիների կողմից Իսրայելի տարածքի հրետակոծության պատասխանը:

Նմանատիպ նյութեր