211652_close_icon
views-count1333 դիտում article-date 21:44 20-07-2024

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին. կան զոհեր և վիրավորներ

Al Masirah TV-ն հայտնել է Եմենի Հոդեյդա նավահանգստի ուղղությամբ օդային հարվածների մասին:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կան զոհեր և վիրավորներ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ավիահարվածների թիրախ են դարձել էլեկտրակայանն ու վառելիքի պահուստները, ինչի արդյունքում Հոդեյդա նահանգի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Տեղեկությունը հաստատել է նաև Al Jazeera-ն։

Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել է, որ իսրայելական կործանիչները հարձակվել են Եմենի Հոդեյդա նավահանգստի ռազմական օբյեկտներին։

Ըստ նրա՝ կործանիչներն՝ ի պատասխան վերջին ամիսներին Իսրայել պետության դեմ հարյուրավոր հարձակումների, Իսրայելի օդուժը Եմենի Հոդեյդա նավահանգստի մատույցներում հարվածել է Հութի ահաբեկչական ռեժիմի ռազմական թիրախներին։

Նմանատիպ նյութեր