Իսրայելը 5 հարված է հասցրել Եմենի մայրաքաղաքին
Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի տարբեր շրջաններին:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական իշխանությունների աղբյուրին։
«Իսրայելական կործանիչները հինգ հարված են հասցրել Սանայի տարբեր շրջաններին, ևս երեքը՝ նրա արվարձաններին։ Նրանք շարունակում են գտնվել Եմենի մայրաքաղաքի երկնքում»,- ասել է աղբյուրը։
Իսրայելի ղեկավարությունը խոստացել է պատասխանել Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շիական շարժմանը այսօր Էյլաթ քաղաքի վրա նրանց հարձակման համար, երբ անօդաչուի ընկնելու հետևանքով ավելի քան 20 մարդ էր վիրավորվել:
«Երեքշաբթի Եմենի զինված ուժերի առաջին գործողությունն ուղղված է եղել օկուպացված Յաֆֆայի շրջանում (Թել Ավիվում- խմբ.) սիոնիստական հակառակորդի խոցելի թիրախին՝ «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռի օգնությամբ, իսկ երկրորդը՝ «Ռամոն» օդանավակայանին՝ օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Ումմ էր Ռաշրաշ շրջանում, որտեղ ԱԹՍ է օգտագործվել»,- հայտարարել է հութիների ԶՈւ ներկայացուցիչ Յահյա Սարիան Al Masirah հեռուստաալիքի եթերում: