Ավտովթար Չարենցավանի քաղաքապետարանի դիմաց․ բախվել են «Hongqi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները․վիրավորներին առաջինը օգնության են հասել պարեկները, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքում՝ Շահումյան փողոցում, Չարենցավանի քաղաքապետարանի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Ս․-ի վարած «Lada» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Ռոման Պ․-ի վարած չինական արտադրության «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lada»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ն․Ղ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Հայկանուշ Ս․-ն տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկ Հայկ Գյուլումյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Մելքոնյանը։
Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Մինչ այդ էլ, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ պարագաներ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանը, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը և 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Մաթևոսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում քննիչները, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ վիրավորներին տեղափոխել են Երևան՝ մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։
Լուսնակարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։