211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ շտապօգնության, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների ու պարեկների շնորհիվ 2-ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count43357 դիտում article-date 09:57 25-07-2025
Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղի Ձախափ թաղամասի տներից մեկում երեխայի վիճակը վատացել է և անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել է նաև «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ավագ պարեկ Հարություն Սահակյանի, պարեկ Արմեն Սերոբյանի  ուղեկցությամբ տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Պարեկները պարզել են, որ երեխան նշված տան բնակիչ 2-ամյա Ե․ Ա․-ն է, ում կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր