211652_close_icon

Տղամարդը մեկնել է ՌԴ աշխատելու և որոշ ժամանակ հետո վերադառնալով Հայաստան օդանավակայանում իրեն այնտեղ աշխատանքով ապահոված քաղաքացին և նրա եղբայրը ստիպել են նստել ավտոմեքենան, հարվածել են, վերցրել իրերը՝ այդ թվում անձնագիրը

views-count45081 դիտում article-date 15:15 02-08-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Զվարթնոց օդանավակայանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ օդանավակայանի տարածքում քաղաքացու են առևանգել։ Ոստիկանության ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ 2024թ. դեկտեմբեր ամսին մեկնել է Ռուսաստանի Դաշնության Յակուտյա քաղաք, որտեղ աշխատանքի է անցել ՌԴ քաղաքացի 43-ամյա Արմեն Հ․-ին պատկանող ավտոլվացման կետում։ Հուլիսի 18-ին վերադարձել է Հայաստան և «Զվարթնոց» օդանավակայանի 1-ին հարկի ավտոկայանատեղիում Արմեն Հ․-ն և նրա եղբայրը 34-ամյա Ալիկ Հ․-ն մոտենալով իրեն, բռնել են իր ձեռքերը և իր կամքին հակառակ նստեցրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և ավտոմեքենայի մեջ հարվածել են իրեն և իր կամքին հակառակ ցանկացել են հետ ճանապարհել Ռուսաստան, բացի այդ վերցրել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է իր անձնագիրը և իր իրերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Արմեն Հ․-ն և Ալիկ Հ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Զվարթնոցի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Զվարթնոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր