211652_close_icon
views-count6319 դիտում article-date 20:49 23-06-2026

Բարձիթողի վիճակ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում․ քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է փարքինգում և մեկնել արտերկիր, վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված, իսկ «Զվարթնոց»-ում «լոլո» են կարդում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Avatr» ավտոմեքենայի սեփականատերը, հունիսի 11-ին ավտոմեքենան կայանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում գործող վճարովի ավտոկայանատեղիում (պարկինգ) և գործով մեկնել է արտերկիր։

Հունիսի 18-ին քաղաքացին վերադարձել է Հայաստան և հայտնաբերել, որ ավտոմեքենան վնասված է։

Պարզվել է, որ 2-րդ հարկի առաստաղից թափված քարի և գաջի կտորները վնասել են ավտոմեքենայի որոշ հատվածներ։ Մինչդեռ ավտոմեքենան քաղաքացին գնել է 2025 թվականին ավտոմեքենաների վաճառքի սրահից, և երբ այն կայանել է «Զվարթնոց»-ի պարկինգում, գտնվել է անթերի, գործարանային վիճակում։

Հիմա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի ցանկանում, կամ փորձում է օրեր շահելու միջոցով, քաղաքացուն փոխհատուցում չկատարել։ Մինչդեռ նա ոչ միայն պետք է փոխհատուցի վնասը, այլ, նոր, նույն մակնիշի ավտոմեքենա տրամադրի տուժած քաղաքացուն։ Սակայն դա անելու փոխարեն «Զվարթնոց»-ում ավելի շատ «ճառ» են ասում, քան փորձում են «զանգ» կախել։
Իրեն միջազգային ընկերություն համարող «Զվարթնոց» օդանավակայանը արդյո՞ք տեղյակ է, որ միջազգային օրենքներով իր այս քայլը սեփականատիրոջ նկատմամբ անարդար է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր