211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count18139 դիտում article-date 17:18 14-07-2025
Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի ավտոցիստեռնը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմեդ» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Րաֆֆի Սողոմանյանն ու Մհեր Շախնազարյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում է վարորդների, հիվանդանոց տեղափոխված և տեղում բուժօգնություն ստացած վիրավորների ինքնությունը:
 
Ֆոտոլրագրողը հատյնում է, որ բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ի 2 անվահեծանները կոտրվել են: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր