211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Նուբարաշենում. բախվել են «Nissan Rogue»-ն ու «Hyundai Elysion»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6055 դիտում article-date 10:33 12-07-2025
Այսօր՝ հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Նուբարաշեն 9-րդ և 12-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Արա. Մ.-ի վարած «Hyundai Elysion» մակնիշի և 41-ամյա Հայկ Օ.-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկ Օ.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 42-ամյա Աննա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել են տարածքը: 

Բախման հետևանքով «Hyundai Elysion»-ը գլխիվայր շրջվել է:

Օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգությունն են ցուցաբերել: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆայել Պռազյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմաազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Խառատյանն ու Գեղազնիկ Շահինյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Նարեկ Սիմոնյանի գլխավորությամբ: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր