37294 դիտում
12:29 08-12-2024
Խոշոր ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բախվել են «Kia Forte»-ն ու «Nissan Rogue»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում բախվել են «Kia Forte» և «Nissan Rouge» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի հոսպիտալացվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+