211652_close_icon

Լոռու մարզում վիճաբանություն է տեղի ունեցել 19-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև․ վերջինը մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ քրեական ոստիկանները տաք հետքերով բացահայտել են հանցագործությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count35907 դիտում article-date 21:48 24-06-2025
Այսօր՝ հունիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դարպաս գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել Լոռու մարզի քրեական ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։

Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին գյուղ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Տարոնի բաժին և հայտնում են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Դարպաս գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Ա․-ն է, ում մարմնի վրա առկա է եղել հարվածի և սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներ։

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հայարփի Սարգսյանի և Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով 17 տարեկան է և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի փորձաքրեագետը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կասկածյալը 19-ամյա տղա է։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+

Նմանատիպ նյութեր