Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդու մարմին. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են ծանր հանցագործությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում «կլինիկական մահ» ախտորոշմամբ քաղաքացիական ավտոմեքենայով «Սպիտակ» բժշակական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը:
Տեղում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ 29-ամյա Արսեն Կիրակոսյանն է:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Կարեն Պեպանյանն ու կրտսեր պարեկ Աղվան Ասլամազյանը:
Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղ բնակիչ 25-ամյա Ֆրունզիկ Թումասյանի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով:
Քրեական ոստիկանները հայտնաբերել են նշված ավտոմեքենան և այն տեղափոխել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Մեծ Պարնի-Կաթնաջուր գյուղերի խաչմերուկին հարակից հանդամասում:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Դեպքի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչութայն պետի տեղակալներ Արթուր Մնոյանի, Դավիթ Ղազախեցյանի, Սպիտակի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների գլխավորությամբ:
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ ազդոսկրի դրսային մակերեսի բազմակի ծակած-կտրած վերքեր, ձախից գլխի ճակատաքունքային շրջանի ծակած-կտրած վերքեր, գանգոսկրի կոտրվածք, կրծքավանդակի ձախ կեսի հետին անոթային գծով թափանցող վնասվածք» ախտորոշմամբ։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկի Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։