211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել ընթացող «Jeep Compass» -ում, ինչից վնասվել է նաև «Honda» մակնիշի ավտոմեքենան. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count11500 դիտում article-date 18:36 22-06-2025
Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Տեղում պարզվել է  «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ անակնկալ հրդեհ է բռնկվել, ինչից հետո վնասվել է նաև նրա հետևով ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Հրշեջները մարել են կրակը, սակայն «Jeep Cherokee»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր