14981 դիտում
16:16 12-12-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ. Հովսեփյան փողոցում՝ «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արամո Մարգարյանն ու Ալեքսան Գասպարյանը:
Պարեկները տեղում սահմանազատել են տարածքը, կագավորել են երթևեկությունը, իսկ հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Մինչև հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 52-ամյա Գևորգ Փ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարզվել է, որ այրվել են շարժիչի հատվածը, մարտկոցը և էլեկտրական լարերը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+