211652_close_icon

Ոստիկաններն ու Երևանի պարեկները տաք հետքերով պարզել են, որ հայտնաբերված Նիվա-ն մասնակցություն է ունեցել 4-րդ գյուղում տեղի ունեցած վիճաբանությանը, ծեծկռտուքին, մահվան ելքով վրաերթին. մայրը մահացել է, 2-ամյա տղան հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count83407 դիտում article-date 18:04 31-05-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ տաք հետքերով պարզել են երեկ` մայիսի 30-ին «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», պարեկների կողմից հայտնաբերված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և դրա վրա տեղադրված կեղծ համարանիշի սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ համարանիշները պատկանում է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային և նշված «Նիվա»-ն կապ ունի «4-րդ գյուղում» տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և մահվան ելքով վրաերթի հետ: 
 
Ավտոմեքենան տեղափոխվել է  ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև ենթադրյալ «Նիվա»-ն վարած վարորդի ինքնությունը, ում փնտրում են: 
 
Այս պահին նախաքննության շահերից ելնեով որոշ հանգամանքներ չենք հայտնում: 
 
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 30-ին մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել, որն ավարտվել էր մահվան ելքով վրաերթով։

Նշված վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները Հաղթանակ 28 տան դիմաց հայտնաբերել էին իրար բախված «BMW» մակնիշի «68 MM 100» և «BMW X5» մակնիշի «88 AB 883» համարանիշի ավտոմեքենաներ։

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, Երևանի 1-03 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից կինը գիտակցության չգալով շտապօգնության ավտոմեքենայում մահացել էր, իսկ 2 տարեկան տղա երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Մանվել Մուրադյանի, Վարդան Բաբաջանյանի և Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով «BMW X5»-ը եղել է կայանված, կապ չի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքի հետ, իսկ մյուս «BMW»-ի վարորդը դեպքի վայրը լքել է։

Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են վնասված հետքեր և կան տեղեկություններ, որ այդ «Նիվան», որի համարանիշները փոխված են, վրան դրված է այլ համարանիշ, մասնակցություն է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր