211652_close_icon
views-count33503 դիտում article-date 18:02 09-11-2021

Տեսախցիկն արձանագրել է Հրազդան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի պահը, ոստիկաններն էլ տաք հետքերով հայտնաբերել են վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում 61-ամյա Թելման Ղ-ին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ կատարողը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ժորա Ե-ն, ով եղել է ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով։

Նրան հայտնաբերել են Ջրառատ թաղամասի «Կակոյի մոստ» կոչվող վայրից։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ողբերգական վրաերթի պահը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 7-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:  

Ժամը 20:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի միկրոշրջան թաղամասում վրաերթի էր ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի: 

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր:  

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:  

Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:  

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սերգեյ Երիցյանի, Վահե Կակոյանի և Վարդան Դավթյանի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Թելման Ղ.-ն էր։

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր