211652_close_icon
views-count66415 դիտում article-date 15:08 25-04-2019

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 24-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավրությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են նույն օրը, առավոտյան ժամը 05։30-ի սահմաններում Բագրատունյաց և Սողոմոն Տարոնցու փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ՝ 66-ամյա Վոլոդյա Բաբայանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին և նրա վարած ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում քննչական բաժին է մեղայականով ներկայացել Արարատի մարզի բնակիչ՝ 27-ամյա Մանվել Աբրահամյանը։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի 36 AՏ 318 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին և կողային հատվածը վնասված էր։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ Մ. Աբրահամյանը ձերբակալվել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/24/1123086/?fbclid=IwAR0aDsQTTk1TUll7-wYjbpPLotMsMVMLiuMdtaYk-hOMCk0gKQnE9q34qJU]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 24-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում, վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 66-ամյա Վոլոդյա Բաբայանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել էր փախուստի: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը, բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի եւ հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը, բաժնի պետ պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր