211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում․ եղանակը երբ անձրևում է, Էջմիածինը վերածվում է Վենետիկի, իսկ քաղաքապետի խոստումները բնակիչների համար դառնում են «ջրի բերած, ջրի տարած»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count39843 դիտում article-date 12:28 03-05-2025
Երեկ՝ մայիսի 3-ին, Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ էջմիածնեցիները իրենց պատկերացնում էին Վենետիկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին քաղաքը Երևանի նման անմասն չի մնում ու կարծես Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ձեռնոց է նետում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Քաղաքի մի քանի փողոցներ, այդ թվում՝ Հովհաննես Թումանյան, Ռաֆայել Պատկանյան, Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկներում ջրահեռացման խողովակների խցանման, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, դարն ապրած, փտած լինելու հետևանքով անձրևաջրերը ճանապարհները դարձրել էին, չակերտավոր ասած, անանցանելի, մինչդեռ Էջմիածնի քաղաքապետը ամեն օր նշված փողոցներով է նաև երթևեկում ու զարմանալի է, որ չի փորձում ազդել «Վեոլիա ջրի» վրա, եթե իհարկե պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է, որպեսզի ռեալ խոսքից անցնեն գործի ու խնդիրը լուծեն, հակառակ դեպքում քաղաքապետարանը կարող է բարի կամք դրսևորել և անձրևների ժամանակ բնակիչներին փչովի նավակներ բաժանել։ 

SHAMSHYAN.com ահազանգած մեծ թվով քաղաքացիներ ասում էին, որ այս խնդրի հարցով բազմիցս դիմել են պատկան մարմիններին ու ամեն անգամ խոստացել են, որ խնդիրը կլուծեն, սակայն այդ ամենը ասես «ջրի բերած, ջրի տարած» լինի։ Ասացին նաև, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ հարցով դիմել են քաղաքապետին, ով խոստացել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի պատասխանատուները վերջապես թե կոյուղատարերը, թե ջրահեռացման համակարգերը կա՛մ փոխեն, կա՛մ մաքրեն, բայց այդ ամենը ևս սին խոսքեր դուրս եկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր