76564 դիտում
22:22 26-05-2018
Հորդառատ տեղումները կրկին ապացուցեցին, որ Երևանի որոշ փողոցներ վերածվում են Վենետիկի. ջրի միջից ավտոմեքենաների բազմաթիվ համարանիշներ փոխանցվել են Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր հերթական անգամ հորդառատ տեղումների հետևանքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Անդրանիկի թաղամասից դեպի Իսակովի պողոտա տանող հատվածում, կամրջի տակ ջրահեռացման խողովակների խցանման պատճառով վարորդներն իրենց զգում էին Վենետիկում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրահեռացման խողովակների խցանման պատճառով մեքենաները մեծ դժվարությամբ էին անցնում այդ հատվածով, իսկ որոշ մեքենաներ էլ անցնելով այդ հատվածը, նկատում էին, որ ավտոմեքենաների վրայից պոկվել են համարանիշները:
Քաղաքացիները միմյանց օգնելով, ջրի միջից մեծ դժվարությամբ փնտրում էին ավտոմեքենաների համարանիշները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ վարորդներ հավանաբար չեն նկատել, որ համարանիշները ավտոմեքենաների վրայից ընկել էին. նշված վարորդներին խնդրում ենք, որ իրենց համարանիշները կարող են վերցնել Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+