211652_close_icon
views-count667 դիտում article-date 10:27 16-08-2026

Երբ եղանակը դառնում է անբարենպաստ ու քամի է լինում, Արտաշատ-Վեդի ճանապարհը կարծես վերածվում է «փոշե դժոխքի»․ մարզպետն ու քաղաքապետը անտեսում են վարչապետի հանձնարարականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երբ հանրապետությունում եղանակն անբարենպաստ է դառնում և քամի է լինում, պարզ է դառնում, թե հանրապետության որ մարզերում է, որ տեղական չինովնիկներն անտեսում են կառավարության, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված երբեմն բավականին խիստ հանձնարարականները, որ թե՛ Երևանում և թե՛ մարզերում պետք է իրականացնեն հետևողական պայքար արհեստական փոշու դեմ։

Եթե Երևանում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքապետարանի համապատասխան վարչությունը սկսել է ակտիվ պայքար տանել դրա դեմ, ապա Արարատի մարզում, մասնավորապես՝ մարզկենտրոն Արտաշատում, մի փոքր եթե քամի է լինում, տպավորություն է, թե դու գտնվում ես Սահարայի անապատում։ Փոշին այնպես է բարձրանում, որ տեսանելիությունը երբեմն դառնում է զրո։ Ու դա պետք է հուզի Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին և Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 14-ին մի քանի ժամ քամին ամբողջ Արտաշատ-Վեդի ճանապարհը վերածել «փոշե դժոխքի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր