211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ «Mercedes»-ում բռնկված հրդեհը ավտոմեքենան մոխրակույտի չի վերածել Աշոցքի հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count877 դիտում article-date 20:21 20-04-2025
Ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սալուտ գյուղում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սողոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկ Նարեկ Սիմոնյանը և կրտսեր պարեկ Տիգրան Բաղդասարյանը։

Հրշեջ-փրկարարները մարել են Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Գագիկ Մ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում բռնկված հրդեհը, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր