33180 դիտում
22:28 13-12-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. Ավան-Առինջում կայանված Mercedes-ում բռնկված հրդեհը ավտոմեքենան վերածել է մոխրակույտի, ժամանել են հրշեջ փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության Ավանի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած հրդեհի փաստով։
Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/4 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է արվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել են ԱԻՆ ՓԾ Ավանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բնակիչները, սակայն ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոխրակույտի վերածված Mercedes-ը պատկանում է Երևանի բնակիչ Սոկրատ Գ-ին։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+