211652_close_icon

Ուկրաինան խախտել է Զատիկի զինադադարը. ՌԴ ՊՆ

views-count1606 դիտում article-date 13:48 20-04-2025
Ուկրաինան խախտել է Զատկի զինադադարը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Հատուկ զինվորական օպերացիայի զորքերի բոլոր խմբավորումները ապրիլի 19-ի ժամը 18:00-ից խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել նախկինում գրաված գծերում և դիրքերում։

Ըստ գերատեսչության՝ գիշերվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են 48 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկը Ղրիմի տարածքում։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը 444 անգամ հրազենից և ականանետերից գնդակոծել են ռուսաստանյան զորքերի դիրքերը։

Դոնեցկի մարզի Սուխայա, Բալկա և Բոգատիր բնակավայրերում տեղի են ունեցել հարձակումներ ՌԴ ԶՈւ դիրքերի վրա, որոնք հետ են մղվել։


 

Նմանատիպ նյութեր