211652_close_icon
views-count2124 դիտում article-date 13:45 02-04-2017

Մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, դարձյալ հայ զինվորներ են զոհվում. Հայ Յեղափոխական Դաշնակցություն

[b]Հ.Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարությամբ է հանդես եկել. [/b] Մեկ տարի է անցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններից։ Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը: Համայն հայությունը այդ օրերին բացառիկ համախմբվածություն եւ միասնականություն դրսեւորեց: Այսօր՝ մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, սադրիչ գործողություններ է ձեռնարկում, դարձյալ հայ զինվորներ են զոհվում։ Ադրբեջանը խոչընդոտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ Շարունակելու է հետամուտ լինել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր. ինչը այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման խթան կդառնա։ Պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իշխանություններից լինել անաչառ և տարածաշրջանը ապակայունացնող Ադրբեջանին զսպելու քայլեր ձեռնարկել։ Վստահ է, որ մեր երկրում սկսված որակական փոփոխությունները շարունակվելու և ամրապնդելու երաշխիքը քառօրյա պատերազմի օրերի հայության դրսևորած միասնականությունն է: [b]ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին 02. ապրիլի[/b]

Նմանատիպ նյութեր